Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցն ԱԺ-ում կքննարկվի հունիսի 20-ին
Նմանատիպ
Ազգային Ժողովը հունիսի 20-ին կքննարկի «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը, որից հետո կգումարի արտահերթ նստաշրջան, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման առաջին նստաշրջանի օրակարգի «զ» կետի՝ «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը կսկսվի 2012 թվականի հունիսի 20-ին ժամը 10.00-ին:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության նախաձեռնությամբ, ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման առաջին նստաշրջանի ավարտից անմիջապես հետո կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում