Լևոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ-ի դեսպանին է ներկայացրել ՀԱԿ առաջիկա անելիքները

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հունիսի հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:

ՀԱԿ մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները, դրանց արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակը:

Դեսպանի խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա անելիքները:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում