«Իրատես de facto». ԱՄՆ-ում մորմոն նախագահ ընտրվելու հնարավորության մասին Սիվիլիթասի ղեկավարի խոսքը գրեթե սպառնալիք է հնչում
Նմանատիպ
Կիրակի օրը «Մարիոթ-Արմենիայում» կայացել է Հայաստանի մորմոնների կոնֆերանսը, որը տեղի է ունենում երկու տարին մեկ: Այս անգամ այն համընկել է շատ նուրբ հանգամանքների հետ. ա) պարոն Հանթսմանի փողերի և այդ փողերի «լվացմամբ» զբաղվող անձերի ու կազմակերպության շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և հատկանշական է այն, որ, բ) Օբամայի բավականին լուրջ մրցակից մորմոն Միթ Ռոմնին ահավոր բարձր ռեյտինգ ունի, և այդ առումով գրեթե սպառնալիք է հնչում Սալբի Ղազարյանի միտքը, բա որ ԱՄՆ-ի հաջորդ նախագահը մորմոն լինի, ի՞նչ եք անելու էդ ժամանակ (ոչ մի բան, տիկին Սալբի, որովհետև մի բան է առանձին մորմոնը, նրա կազմակերպության և նրա հետ գործ ունենալը, մեկ այլ բան’ երկիրը, որը ներկայացնում է մորմոնը, կաթոլիկը և կամ’ բողոքական նախագահը), էլ չենք ասում այն մասին, որ Միթ Ռոմնիի ընտրությամբ, Հանթսմանի որդին դառնալու է «Քլինթոն». ասել է’ ԱՄՆ-ի պետքարտուղար (բախտը բերեց Օսկանյանի էլ, Ծառուկյանի էլ, որ «որդին» գա Հայաստան, ի տարբերություն Քլինթոնի, Օսկանյանին էլ կկանչի ԱՄՆ-ի դեսպանատուն, Ծառուկյանին էլ ձեռքով կբարևի, կհանդիպի, մի երկու ժամ հետը կխոսի):
Եվ ուրեմն, այս ֆոնին «Մարիոթում» (հիշենք, որ ողջ աշխարհում «Մարիոթների» ցանցը նույնպես պատկանում է մորմոններին) տեղի է ունեցել մորմոնների կոնֆերանսը, որին մասնակցել է մոտ ութ հարյուր մորմոն: Եվ գրեթե’ ոչ մի հյուր հոգևոր այլ թեմերից, այդ թվում’ ՀՀ-ում գրանցված բողոքական եկեղեցուց, ինչպես նաև «Եհովայի վկաներից»: Եղել է ԱՄՆ-ից եկած մոտ մեկ տասնյակ մորմոն:
Թերթը հիշում է, որ «մորմոններ չզբաղվել պոլիտիկա» կոնֆերանսին հնչել են ոչինչ չասող մտքեր, ընտրվել են կուսակցական, ներեցեք, հոգևոր միջին դասի ներկայացուցիչներ և վերջ: Ոչ մի հետաքրքիր բան: Հետաքրքիրը, ասում են, «հետո» է եղել, երբ իրենց «էլիտան» հավաքվել և նույնքան հետաքրքիր հարցեր է քննարկել դրսից եկած հյուրերի հետ: Փակ ռեժիմով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում