Թուրք-քրդական բախումները շարունակվում են. Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

Թուրքերի և քրդերի միջև բախումները դեռ շարունակվում են:

Իրանական «Press TV»-ի փոխանցմամբ՝ առնվազն 8 թուրք զինվոր սպանվել է և մոտ 16-ը վիրավորվել են Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամների կողմից Թուրքիայի հարավարևելյան հատվածում կազմակերպած հարձակման արդյունքում:

Միջադեպը տեղի է ունեցել Յուկսեկովա սահմանային շրջանում, երբ ահաբեկիչները մտել են Թուրքիա Իրաքի հյուսիսում տեղակայված իրենց բազաներից և հարձակվել թուրքական ռազմաբազաներից մեկի վրա:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ընդհարման արդյունքում մահացել են նաև PKK-ի 10 զինյալներ:

Թուրքական աղբյուրների համաձայն՝ ռազմական գործողությունները դեռ շարունակվում են: Թուրքական զինուժը մարտի մեջ է մտրցել նաև ռազմաօդային ուժերին, որոնք ռմբահարում են քուրդ գրոհայինների դիրքերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում