Թուրք-քրդական բախումները շարունակվում են. Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
19/06/2012 12:37
Նմանատիպ
Թուրքերի և քրդերի միջև բախումները դեռ շարունակվում են:
Իրանական «Press TV»-ի փոխանցմամբ՝ առնվազն 8 թուրք զինվոր սպանվել է և մոտ 16-ը վիրավորվել են Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամների կողմից Թուրքիայի հարավարևելյան հատվածում կազմակերպած հարձակման արդյունքում:
Միջադեպը տեղի է ունեցել Յուկսեկովա սահմանային շրջանում, երբ ահաբեկիչները մտել են Թուրքիա Իրաքի հյուսիսում տեղակայված իրենց բազաներից և հարձակվել թուրքական ռազմաբազաներից մեկի վրա:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ընդհարման արդյունքում մահացել են նաև PKK-ի 10 զինյալներ:
Թուրքական աղբյուրների համաձայն՝ ռազմական գործողությունները դեռ շարունակվում են: Թուրքական զինուժը մարտի մեջ է մտրցել նաև ռազմաօդային ուժերին, որոնք ռմբահարում են քուրդ գրոհայինների դիրքերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում