Աբրահամ Խաշմանյան. Մենք խաղային առավելություն ունեինք

Աբրահամ Խաշմանյան. Մենք խաղային առավելություն ունեինք

Հայաստանի Մ-21 տարեկանների ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը վերլուծել է իր թիմի՝ Բելառուսի ընտրանու դեմ տոնած 2-1 հաշվով հաղթանակը՝ ընդգծելով, որ իր սաները ողջ հանդիպման ընթացքում գերազանցում էին մրցակցին:

«Ընդհանուր խաղի ընթացքում մենք խաղային առավելություն ունեինք,-ասաց Խաշմանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ միաժամանակ նշելով, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, թե առաջին կեսում հայ ֆուտբոլիստներն այնքան էլ լավ չէին գործում,-Մի քիչ խաբուսիկ է, քանի որ 2-րդ կեսում 2 գոլ խփեցինք… բայց նշեմ, որ առաջինում էլ առավելություն ունեինք: Ամեն դեպքում, համաձայն եմ, որ ծանր սկսեցինք»:

Մասնագետն ընդգծեց, որ դժվար էր տրամադրել թիմին Իսլանդիայի դեմ խաղում 4-0 հաշվով պարտվելուց հետո: «Լավ էր, որ կարողացանք հոգեբանորեն պատրաստել թիմին, քանի որ խոշոր հաշվով պարտվելուց հետո դժվար էր տրամադրել թիմին»,-ասաց Խաշմանյանը:

Եվրոպայի 2015թ առաջնության ընտրական փուլի Բելառուսի հավաքականի դեմ խաղում Հայաստանի հավաքականի կազմում աչքի ընկան Աղվան Պապիկյանն ու Դավիթ Հակոբյանը: Հյուրերից միակ պատասխան գնդակը խփեց Անտոն Սարոկան:

Ավելացնենք, որ Բելառուսի Մ-21 տարեկանների հավաքականի գլխավոր նարզիչ Իգոր Կովալևիչը չներկայացավ ասուլիսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում