Տ.Սարգսյանն ԱԺ-ում ներկայացրել է Կառավարության ծրագիրը

Նախատեսվածի համաձայն, այսօր ԱԺ-ում պետք է ներկայացվի Կառավարության ծրագիրը: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ նախքան ծրագրի ներկայացումը խմբակցությունները հայտարարել են իրենց քաղաքական ուղղվածության մասին:

Ըստ այդմ՝ 5-րդ գումարման խորհրդարանում լինելու է 3 ընդդիմադիր խմբակցություն՝ Դաշնակցությունը, Հայ Ազգային կոնգրես և «Ժառանգություն» խմբակցությունները: Այդ մասին հայտարարել են խմբակցությունների քարտուղարները:

Հասարակության համար հետաքրքրություն առաջացնող, վերջերս ընդդիմադիր կեցվածքով հանդես եկող «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի հայտարարել ընդդիմադիր դաշտում գործելու մասին:

Այնուհետև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է կառավարության գործունեության ծրագիրը:

Ներկայացնելով հիմնական դրույթներից, որոնք առկա են կառավարական ծրագրում՝ վարչապետն նշել է, որ առաջիկա տարիներին Հայաստանում բուհ ընդունվելը կհեշտանա, իսկ ուսուցումը և ավարտելը կլինի դժվար, անապահով ընտանիքների երեխաները նույնպես հնարավորություն կունենան բարձրագույն կրթություն ստանալու: Մինչև տասը տարեկան երեխաների բուժօգնությունը կլինի անվճար, իսկ երկրորդ երեխայի ծնունդից հետո ընտանիքը կստանա մեկ միլիոն և ավելի գումար:

Գալիք 5 տարիների համար նվազագույն ծրագրում նախատեսված է ջանքեր գործադրել նվազագույն աշխատավարձի կրկնապատկման ուղղությամբ, ծնելիության գումարային գործակցի աճի ապահովման, աղքատության կրճատման, աշխատատեղերի ստեղծում և այլ հարցերում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում