Պայմանագրային զինծառայողներն ավտովթարի են ենթարկվել. Կա մեկ զոհ և 3 վիրավոր
20/06/2012 13:31
Նմանատիպ
Այսօր առավոտյան Երևան-Մեղրի մայրուղում տեղի է ունեցել վթար, ինչի արդյունքում 3 զինծառայող վիրավորվել է, ևս մեկը՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, հաղորդում է Panorama.am-ը՝ հղում անելով ՊՆ Քննչական բաժնի մամուլի պատասխանատու Մերի Սարգսյանը:
ՊՆ պաշտոնյան տեղեկացրել է, որ երեք վիրավորներն ու մահացած զինծառայողը պայմանագրայիններ էին. վիրավորներից մեկը տեղափոխվել է Վայքի, մյուսը՝ Եղեգնաձորի հիվանդանոց, իսկ վարորդի վիճակը լավ է, նրան միայն տեղում են օգնություն ցուցաբերել:
Հայտնի է մահացած զինծառայողի անունը՝ Էդգար Հովհաննիսյան:
Պատասխանելով հիվանդանոց տեղափոխված զինծառայողների առողջական վիճակի մասին հարցին՝ Մ. Սարգսյանը նշել է, որ նրանց վիճակը բավականին լավ է, կյանքին վտանգ չի սպառնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում