Թուրքական բանակի կորուստները մտահոգում են դարձել ՊՆ-ի համար

Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն անդրադաձել է թուրքական բանակի կրած վերջին կորուստներին՝ նշելով, որ դրանք վերջին տարիների ընթացքում սարսափելի թվերի են հասել:

Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ թուրք նախարարը նշել է, որ իրենց պետությունում ահաբեկչական հայտարարված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ մղվող պայքարի արդյունքում արդեն զոհվել են մոտ 7000 զինվորներ:

Տեղեկատվության համաձայն՝ մինչ օրս թուրքական բանակն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում ունեցել է 23 հազար 242 կորուստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում