Արագաչափ նոր սարքեր կավելանան Հալաբյան, Արտաշիսյան և Սարալանջի փողոցներում
20/06/2012 16:06
Նմանատիպ
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես. 2012 թվականի հունիսի 25-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը, որոնք տեղակայված են Հալաբյան, Արտաշիսյան և Սարալանջի փողոցներում:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում