«Առավոտ». Մամուլի շենքը չի վաճառվի
Նմանատիպ
Վերջերս լուրեր էին տարածվել, որ Մամուլի շենքը, որը պետական գույք է, շուտով վաճառվելու է: Մի շարք կազմակերպություններ ուղղակի խուճապի մեջ են. քանի որ շենքի մասնավորեցման արդյունքում այդտեղ գործող լրատվամիջոցները ստիպված կլինեն լքել տարածքը կամ էլ տարածքը վարձակալելու համար աստղաբաշխական գումարներ վճարել սեփականատիրոջը, ինչը մեր երկրում տպագիր մամուլի համար, կարելի է ասել, անհնարին է: Այս մասին գրում է «Առավոտ» օրաթերթը:
Ներկայումս մամուլի շենքում անհատույց օգտագործման հիմունքներով մոտ 55 կազմակերպություն կա, որոնք զբաղվում են լրատվությամբ, իսկ օրենքով պետությունը պարտավոր է մամուլին անվճար տարածքներ տրամադրել: Կմասնավորեցվի՞ արդյոք Մամուլի շենքը, և ի՞նչ ճակատագիր է սպասվում շենքում գործող լրատվամիջոցներին’ «Առավոտը» փորձել է պարզել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից: Թերթի հետ զրույցում վարչության պետ Արման Սահակյանը վստահեցրել է, որ կառավարությունը մտադիր չէ մամուլի շենքը վաճառքի հանել, իսկ խուճապի մեջ են այն կազմակերպությունները, որոնք անհատույց օգտագործման պայմանագիր են ունեցել, սակայն պայմանագրից դուրս ապօրինի գործողություններ կատարել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում