ԱԺ նիստը շարունակվում է. Այսօր կկայանա Կառավարության ծրագրի քվեարկությունը
Նմանատիպ
Ազգային ժողովում այսօր շարունակվում է քննարկումը կառավարության նոր ծրագրի շուրջ:
Խորհրդարանական նիստին ներկա են ՀՀ կառավարությունը և ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Սպասվում է, որ այսօր կկայանա կառավարության ծրագրի քվեարկությունը: Նշենք, որ այդ նպատակով կառավարության նիստը հետաձգվել է մինչև հունիսի 22-ը:
ԱԺ խմբակցություններն արդեն հայտնել են իրենց ընդհանուր վերաբերմունքը գործադիրի ներկայացրած ծրագրի վերաբերյալ:Ըստ այդմ՝ խորհրդարանական ընդդիմությունը՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանագությունը» դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին: Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախապես հայտարարել էր, որ իրենք ԱԺ-ում հանդես են գալու որպես այլընտրանք և դեմ են քվեարկելու կառավարական ծրագրին:
Քվեարկությունից առաջ այժմ խորհրդարանում պատգամավորները հանդես են գալիս ելույթներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում