Է.Դանիելյանը պատվել է, սակայն պահպանում է առաջատարությունը

Կազանում շարունակվում է ՖԻԴԵ-ի Գրան-Պրիին:

Armsport.am-ի հաղորդմամբ՝ 9-րդ տուրում Հայաստանը ներկայացնող Էլինա Դանիելյանը սևերով պարտվել է ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենլուկին: Պարտիան ավարտվել է 30-րդ քայլում:

Նշվում է, որ այս մրցաշարում Է.Դանիելյանն իր առաջին պարտությունն է կրել, սակայն դա նրան չի խանգարել մրցաշարի առաջատարը մնալ: Վաստակած 6 միավորով նա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում