Հայաստանին մոտ 200 մլն ԱՄՆ դոլար կտրամադրվի ՀԲ-ի կողմից
21/06/2012 18:45
Նմանատիպ
Համաշխարհային բանկն այս տարվա հուլիսի 1-ից մինչև հաջորդ տարվա հունիսի վերջ Հայաստանին մոտ 200 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի: Panorama.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային նորանշանակ ղեկավար Հենրի Քերալին:
Նրա խոսքերով՝ տրամադրվող գումարն ուղղվելու է կրթության, առողջապահության, ճանապարհաշինության ոլորտների բարելավմանը, հարկային բարեփոխումներին, ինչպես նաև որոշակի մաս է հատկացվելու փոքր ու միջին ձեռնարկություններին:
Նշենք, որ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանին 1.6 մլրդ ԱՄՆ դոլարի չափով օգնություն է տրամադրվել ՀԲ-ի կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում