Կայացել է ՀՀԿ ԳՄ նիստը. Վայոց Ձորի մարզպետի համար առաջարկվել է Էդգար Ղազարյանի թեկնածությունը
Նմանատիպ
Նախատեսվածի համաձայն այսօր երեկոյան կայացել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը:
Նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է քննարկված կադրային փոփոխությունների մասին: Նրա խոսքերով՝ քննարկվել է Վայոց Ձորի մարզպետի հարցը:
«Առաջարկվել է մարզպետ նշանակել Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար, տնտեսգիտության թեկնածու, ԵՊՏՀ Կառավարման ֆակուլտետի դեկան Էդգար Ղազարյանին»:
Գեղարքունիքի մարզպետի հարցն այսօրվա նիստում չի քննարկվել. այն դեռևս թափուր է: Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվող Գեղարքունիքի մարզպետի հնարավոր թեկնածուների մասին՝ նշելով ՀՀԿ Գեղարքունիքի կառույցի ղեկավար, պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի անունը:
Է.Շարմազանովը անդրադարձել է խորհրդարանում կառավարության ծրագրի քվերակությանը՝ նկատելով, որ կոռեկտության սահմանում քննարկումներ են ընթանում. «Բնական է, որ կառավարությունը պետք է պաշտպանի իր ներկայացրած ծրագիրը, իսկ ընդդիմությունը քննադատի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում