Վարչապետ. «Կառավարության ծրագիրը պետք է կյանքի կոչել հենց այսօրվանից»
22/06/2012 12:32
Նմանատիպ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Ազգային ժողովում հաստատվել է Կառավարության նոր ծրագիրը: Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Կառավարության այսօրվա նիստում նշել է, որ իրենց հնգամյա գործունեության ծրագրի ընդունումը պարտավորեցնող է: Տ.Սարգսյանը նաև ընդգծել է, որ գործադիրը պարտավոր է ամեն ինչ անել՝ այն իրականություն դարձնելու համար:
«Ցանկանում եմ կառավարության անունից շնորհակալություն հայտնել Ազգային Ժողովի մեր գործընկերներին՝ երկու օրվա ընթացքում մեր ծրագիրը քննարկելու համար: Խիստ շահագրգիռ քննարկումներ տեղի ունեցան»,- ասաց վարչապետը:
Դիմելով կառավարության անդամներին՝ վարչապետը շեշտել է, որ ծրագիրը պետք է կյանքի կոչել հենց այսօրվանից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում