Վիետնամն աջակցում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը
22/06/2012 14:24
Նմանատիպ
Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ Վունգ Թուա Ֆոնգն անդրադարձել է արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցին:
«Մենք աջակցում ենք բոլոր հիմնախնդիրների խաղաղ կարգավորմանը, այդ թվում և՝ ԼՂ հիմնախնդրին»,- նշել է Վիետնամի պաշտոնյան՝ Ադրբեջան կատարած իր այցի շրջանակներում:
«Մենք ցանկանում են, որպեսզի խնդիրը լուծվի քաղաքական երկխոսության միջոցով: Մենք գիտենք, որ սա հեշտ գործընթաց չէ: Մենք տեղյակ ենք հիմնախնդրի կարգավորման գործընթացից և կցանկանայինք, որ միջազգային հանրությունն իր մասնակցությունն ունենար այդ խնդրի արդարացի լուծման հարցում: Մենք նաև պատրաստակամ ենք աջակցելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի արագացմանը»,- հավելել է Վ.Թուա Ֆոնգը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում