Բ.Սահակյանը շնորհավորել է Արցախի 2-րդ նախագահին՝ ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ
Նմանատիպ
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ երկրորդ Նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանին՝ ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Հարգարժան Արկադի Արշավիրի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ’ Ձեր ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ:
Արցախի ժողովուրդը բարձր է գնահատում իր զավակների նվիրվածությունը: Երկար տարիներ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում նաեւ երկրի ղեկավարի բարձր ու պատասխանատու պաշտոնը, Դուք անմնացորդ ծառայել եք հայրենիքին եւ հարազատ ժողովրդին, նրանց շահերի պաշտպանությանը, մեր անկախ պետականության կայացմանն ու զարգացմանը: Այսօր էլ Ձեր ուրույն ավանդն եք բերում համազգային ծրագրերի իրականացման գործին:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ’ Ձեզ եւ Ձեր հարազատներին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում