«Երկիր». Աժ-ում սեպտեմբերից կխստացվի լրագրողներին հավատարմագրելու կարգը

«Երկիր» օրաթերթի տեղեկություններով՝ Աժ սեպտեմբերի նստաշրջանին խստացվելու է լրագրողների հավատարմագրման կարգը:

«5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների մեծ մասն արդեն հասցրել է դժգոհել վերևներում, թե լրագրողներն այնքան շատ են, որ Աժ-ում հանգիստ շնչել չի լինում: Պատգամավորները հատկապես դժգոհ են, որ խորհրդարանում կարող է հավատարմագրվել ցանկացած լրատվամիջոցի ցանկացած լրագրող՝ անկախ նրանից, թե այդ կայքը կամ թերթը քանի ընթերցող, ինչ մակարդակ ունի»,- նշում է թերթը:

Թերթի աղբյուրները նաև պնդում են, որ ղեկավարությունը կիսում է այս մտահոգությունը: Եվ արդեն սեպտեմբերին հավատարմագրելիս հաշվի են առնվելու բոլոր «անհրաժեշտ պայմանները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում