Հակառակորդն ավելի քան 1500 կրակոց է արձակել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ
23/06/2012 14:46
Նմանատիպ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի սահմանում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի սադրիչ գործողություններին, հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում