Հայ շախմատիստները՝ միջազգային և տեղական մրցաշարերում

Հայ շախմատիստները շարունակում են հաջող արդյունքներով հանդես գալ տարբեր մրցաշարերում:

Ինչպես հաղորդում է Armchess.am-ը, գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը (Վրաստան) Ջերմուկում անցկացվող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում յոթ տուրից հետո վաստակել է 6 միավոր եւ միանձնյա գլխավորում է աղյուսակը:

Առաջատարից կես միավոր պակաս ունի գրոսմայստեր Կոնստանտինե Շանավան (Վրաստան): Գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը, Արտաշես Մինասյանը, Լեւոն Բաբուջյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ միջազգային վարպետ Հովհաննես Գաբուզյանը (Հայաստան) վաստակել են 5-ական միավոր:

Իսկ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը (Բրազիլիա) Չեխիայի Տեպլիցե քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել է 5 միավոր:

Աղյուսակը 6,5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիերը (Բրազիլիա):

Հետևեք մեզ նաև Telegram-ում