Եվրո-2012-ի կիսաեզրափակիչում կկայանան Պորտուգալիա-Իսպանիա և Գերմանիա-Իտալիա խաղերը

Երեկ կայացել է Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչի վերջին հանդիպումը, որի ժամանակ Իտալիան հաղթանակ է տարել Անգլիայի հավաքականի նկատմամբ:

Արդյունքների համաձայն՝ հունիսի 27-ին Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում միմյանց հետ կմրցեն կիսաեզրափակիչ դուրս եկած Պորտուգալիայի և Իսպանիայի թիմերը:

Իսկ հունիսի 28-ին Վարշավայում կկայանա կիսաեզրափակիչի երկրորդ զույգի՝ Գերմանիայի և Իտալիայի հավաքականների խաղը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում