Ս.Սարգսյանն ընդունել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարին
25/06/2012 17:12
Նմանատիպ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար տիկին Ռասա Յուկնևիչիենեին:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիտվական հարաբերություններին, տարբեր ոլորտներում՝ այդ թվում Հայաստանի և Լիտվայի միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության զարգացմանը, ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում երկու երկրների միջև համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում