Ավստրալիան Հայաստանի աջակցությունն է խնդրել՝ 2013-2014 թթ. ՄԱԿ-ի ԱԽ-ում իրենց թեկնածության պաշտպանման հարցում
Նմանատիպ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ավստրալիայի վարչապետի Արևելյան Եվրոպայի, Բալկանների և Կովկասի հարցերի հատուկ բանագնաց Ռասել Թրուդին:
«Հայաստանը շահագրգռված է հայ-ավստրալիական հարաբերությունների զարգացման և խորացման գործում»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ կարևորելով երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխադարձ աջակցությունը և հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը:
Ռասել Թրուդը վարչապետին է ներկայացրել Ավստրալիայի կառավարության խնդրանքը՝ 2013-2014 թթ. ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում Ավստրալիայի թեկնածությանն աջակցելու հարցում:
Տիգրան Սարգսյանը խոստացել է քննարկել հարցը և մինչ քվեարկությունը ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը:
Զրուցակիցները կարևորել են ինչպես տարբեր միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցությունը, այնպես էլ երկու երկրների միջև տնտեսական կապերի խորացումը և այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում