Ս.Սարգսյանը և Էդ.Նալբանդյանն ընդունել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում:

Այցի շրջանակներում Ն.Բորդյուժան հանդիպել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

Զրուցակիցները քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման ընթացքը, ՀԱՊԿ օրակարգային հարցերը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ԱԳ նախարարին ներկայացրեց կազմակերպության քարտուղարության կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքները:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ընդունել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նստաշրջանում կայացված որոշումների կատարման ընթացքը և առաջիկա նստաշրջանին վերաբերող հարցեր:

Նիկոլայ Բորդյուժան ՀՀ նախագահին զեկուցել է նաև 2012թ. աշնանը Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում