Հայ գրոսմայստերների արդյունքները՝ վերջին շախմատային մրցաշարերից
26/06/2012 13:20
Նմանատիպ
Գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը (Վրաստան) Ջերմուկում ավարտված Կարեն Ասրյանի 5-րդ հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 57 մասնակիցների մեջ նվաճեց առաջին մրցանակը հաղորդում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հաղթողից մեկ միավոր պակաս վաստակեցին գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանը, Արտաշես Մինասյանը եւ Լեւոն Բաբուջյանը (Հայաստան):
Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը (Բրազիլիա) Չեխիայի Տեպլիցե քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ 134 մասնակիցների մեջ գրավեց 6-րդ տեղը:
8 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիերը (Բրազիլիա):
Հետևեք մեզ նաև Telegram-ում