14.1 C
Yerevan

Ազատության հրապարակում կայացել է ՀԱԿ հանրահավաքը

Նմանատիպ

ՄԱԿ-ը հայտնել է Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների թիվը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ պատերազմի սկզբից...

Պայթյունների շարք Ղրիմում

Երեկ երեկոյան Ղրիմի Ջանկոյ քաղաքում մի շարք ուժգին պայթյուններ...

Միջազգային լրահոս․ Մարտի 20

Times.am-ը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն միջազգային իրադարձությունները։ Ի՞նչ...

Այսօր նախատեսվածի համաձայն Ազատության հրապարակում կայացել է ՀԱԿ հանրահավաքը: հանրահավաքի մեկնարկը տրվել է ՀՀ օրհներգով:

Հանրահավաքը վարող ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը նշել է, որ ՀԱԿ-ը մայիսին փուլային հաղթանակ է տարել, բայց «փաթեթային հույսերն էլ դեռ յոթը սարերի հետևում չեն»:

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն իր ելույթում նշել է. «Շատ հետաքրքիր ժամանակներ են սկսվել: 3 օր շարունակ մեր հասարակությունը ականատես էր, թե ինչպես ընդամենը 7 ժողովրդական պատգամավոր ռեժիմի ողջ կառավարությանն ու խորհրդարանին պահեց շփոթության մեջ: Տարիներ շարունակ նրանք թալանել են սեփական ժողովրդին, բայց խորհրդարանում ներկայանում են որպես բացառապես ժողովրդի խնդիրներով մտագոհ ինտելեկտուալներ: Նրանք կարկամում են, երբ ԱԺ-ում հնչում է ճշմարտությունը»:

Լ.Զուրաբյանի համոզմամբ՝ ՀԱԿ-ը միակ ուժն է, որը կարող է ստանձնել քաղաքական փոփոխությունների լոկոմոտիվի դերը. «Աշնանը պետք է պատրաստ լինենք երկրում քաղաքական գործընթացներին ու ռեժիմին մահացու հարված նախապատրաստելուն: Մեզնից պահանջվում է պահպանել համախմբվածությունը, նաեւ մեր վճռականությունն ու կառույցների մարտունակությունը»:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին անդրադարձել է «Հարսնաքարի» դեպքին՝ ասելով, որ դա հրեշավոր միջադեպ էր. «Մարդիկ դուրս չեն գալիս փողոց՝ պայքարի, քանի որ տեսնում են՝ ինչպես են փառաբանվում մարդասպանները, քանի որ գիտեն, որ միջադեպի մասնակիցները չեն պատժվելու: ՀԱԿ-ն է միայն ունակ պատիժ պահանջել։ Անպատիժ մնացած հանցագործությունները ծնում են նոր հանցագործություններ, իսկ դրանք, չբացահայտված մնալով, չեն թողնում, որպեսզի վերականգնվի սահմանադրական կարգը»:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

ՄԱԿ-ը հայտնել է Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների թիվը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ պատերազմի սկզբից...

Պայթյունների շարք Ղրիմում

Երեկ երեկոյան Ղրիմի Ջանկոյ քաղաքում մի շարք ուժգին պայթյուններ...

Միջազգային լրահոս․ Մարտի 20

Times.am-ը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն միջազգային իրադարձությունները։ Ի՞նչ...