ՀԱԿ-ը չի ցանկանում ներքաշվել
Նմանատիպ
Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել է, որ խորհրդարանի երեք պատգամավորներ՝ Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը և Հայկ Բաբուխանյանը իրենց խմբակցության «սև ցուցակում են»:
«Մենք պայմանավորվել ենք այդ երեքից ոչ մեկին երբեք չպատասխանել’ դա կլինի մեր արձագանքը նրանց ցանկացած ելույթին»,- ասել է Մանուկյանը:
Նշենք, որ խորհրդարարանական ընտրություններին նախորդած փուլում տեղեկություններ էին տարածվել, իբր իշխող Հանրասպետական կուսակցությունը Գեղամյանին խորհրդարան է տանում իբրև Նիկոլ Փաշինյանին հակակշիռ: Նման ճանապարհով իշխանությունները փորձում էին ՀԱԿ-ին ներքաշել դեմագոգիական բանավեճերի մեջ: Սակայն, դատելով Մանուկյանի հայտարարությունից, ՀԱԿ-ը չի պատրաստվում ներքաշվել նման խաղի մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում