Ավարտվեց Ավստիայի նախագահի պաշտոնական այցը Երևան
27/06/2012 13:01
Նմանատիպ
Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի հրաժեշտի արարողությունը, հայտնում են ՀՀ Նախագահի մամլո ծառայությունից:
Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել այցի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր խթան կհանդիսանան հայ-ավստրիական քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսական համագործակցության զարգացման համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել Ավստրիայի նախագահին՝ հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների նկատմամբ հավասարակշռված դիրքորոշման համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում