ՀԱԿ. «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցը թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում»
Նմանատիպ
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցին: ՀԱԿ հայտարարությունում ասվում է.
«Հրապարակվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի’ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրականացրած դիտորդական առաքելության վերջնական զեկույցը:
Զեկույցում մասնավորապես ասված է.
«Ընտրությունները, որոնք անց են կացվել կատարելագործված օրենքի հիման վրա, բնութագրվել են մրցակցային, դինամիկ ու հիմնականում խաղաղ ընտրարշավով, որը, սակայն, նշանավորվել է գործընթացի հանդեպ վստահության ցածր մակարդակով:
Ընտրությունների մասնակիցների կողմից ընտրարշավի պայմանների որոշ խախտումները, այդ թվում վարչական ռեսուրսի կիրառումն ու ընտրողների ընտրության ազատության սահմանափակման ջանքերը, ստեղծել են անհավասար մրցակցային դաշտ և հակասության մեջ են մտել ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների հետ»:
Այս գնահատականը, ըստ էության, նշանակում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները չեն ընդունել, որ այս ընտրությունները համապատասխանում են միջազգայնորեն ընդունված ժողովրդավարական չափանիշներին: Զեկույցում նաև բազմաթիվ տեղեկություններ կան վարչական ռեսուրսի օգտագործման, բազմակի քվեարկության, ձայների գնման մասին:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցը, բնականաբար, ծանր հարված է հասցնում Հայաստանի վարկին միջազգային հանրության աչքում և նաև թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում, ինչի ամբողջական պատասպանատվությունը կրում են այս իշխանությունները, որոնք ամբողջովին կեղծելով ընտրությությունները, ըստ էութան մերժել են հայ ժողովրդի կողմից սեփական իշխանություն ընտրելու իրավունքը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում