Իսպանիան հուլիսի 1-ին կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչումը վերահաստատելու համար
28/06/2012 12:14
Նմանատիպ
Երեկ երեկոյան կայացել է Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը:
Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականների խաղի հիմնական ժամանակում այդպես էլ չհաջողվեց ճեղքել միմյանց դարպասները, և հաղթողն ի վերջո որոշվեց 11 մետրանոց հարվածներ իրացնելու միջոցով: Արդյունքում՝ 4:2 հաշվով հաղթանակ տարավ Եվրոպայի և Աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի ազգային հավաքանը, ով հուլիսի 1-ին կպայքարի իր կոչման վերահաստատման համար Գերմանիա-Իտալիա զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան սպասվում է Եվրո-2012-ի երկրորդ կիսաեզրափակիչ խաղը (Գերմանիա-Իտալիա):
Հետևեք մեզ նաև Telegram-ում