Ռ.Գրիգորյանի թեկնածությունը Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում հաստատվել է
28/06/2012 13:27
Նմանատիպ
ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում Ռաֆիկ Գրիգորյանին նշանակելու մասին որոշումը:
panorama.am-ի փոխանցմամբ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին՝ նշելով. «Բոլորդ ճանաչում եք Ռ.Գրիգորյանին նաև պատգամավորական գործունեությունից: Մենք համոզված ենք, որ պարոն Գրիգորյանը կկարողանա ամբողջությամբ մարզպետի աշխատանքները իրականացնել»:
Նշենք, որ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ կոալիցիոն կառավարությունից դուրս գալու որոշման արդյունքում: Պաշտոնը նախկինում զբաղեցնում էր ԲՀԿ-ի ներկայացուցիչ Նվեր Պողոսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում