ՄԱԿ-ը մարտի 20-ը սահմանել է որպես Երջանկության միջազգային օր
Նմանատիպ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 20-ը սահմանել Է Երջանկության միջազգային օր: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում:
Տեղեկատվության համաձայն՝ որոշումն ընդունվել Է Բուտանի Թագավորության առաջարկությամբ, դրա օգտին միաձայն քվեարկել են ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 պետությունների ներկայացուցիչները: «Երջանկության որոնումը մարդկային էակի կյանքի հիմնական նպատակներից է»,- նշվում է որոշման մեջ:
Ինչպես ընդգծվում Է Գլխավոր ասամբլեայի բանաձևում, երկրներին առաջարկվում Է տոնը նշել «պատշաճ ձևով, այդ թվում՝ կրթական և լուսավորչական ծրագրերի օգնությամբ»: Ընդունված որոշման մեջ չի ճշտվում, թե ինչու է հատկապես մարտի 20-ն ընտրվել որպես Երջանկության միջազգային օր:
Շատ երկրների կառավարություններ ազգի բարեկեցությունը որոշելիս սկսել են հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպես, ասենք, երջանկությունը, քանի որ միայն տնտեսական ցուցանիշները օբյեկտիվ պատկերը չեն տալիս:
ՄԱԿ-ի միջազգային տոների օրացույցը հարյուրից ավելի տոն Է ներառում, այդ թվում՝ Կենսաբանական բազմազանության օրը (մայիսի 22), Հեպատիտի օրը (հուլիսի 28), Մայրենի լեզվի օրը (փետրվարի 21), Մտավոր սեփականության օրը (ապրիլի 26):
Հետևեք մեզ նաև Telegram-ում