Վահե Ավետյանի հիշատակը կհարգվի մոմավառությամբ
Նմանատիպ
«Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկված Վահե Ավետյանի մահը բողոքի հզոր ալիք է բարձրացրել հասարակության շրջանում: Facebook սոցիալական ցանցի հայ օգտատերերի համար այդ գույժը դարձել է ամենաքննարկվելի թեման: Մարդիկ պահանջում են իշխանություններից խստագույնս պատժել դեպքի բոլոր մեղավորներին և զորավիգ լինել Վահե Ավետյանի ընտանիքին:
Նշենք, որ հուլիսի 29-ին մահացել է Ազգային Ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված Վահե Ավետյանը: Վերջինս հայկական բանակի սպա էր՝ ռազմական բժիշկ:
Facebook սոցիալական ցանցում պահանջում են փակել «Հարսնաքար»-ը, իսկ Ռուբեն Հայրապետյանին՝ իբրև «հանցագործներին ոգևորող» զրկել պատգամավորական մանդատից: Բացի այդ համացանցի հայ օգտվողները այօր՝ հուլիսի 30-ին, ժամը 21:00-ին պատրաստվում են «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց հիշատակման մոմավառություն կազմակերպել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում