Այսօր երեկոյան Երևանի Արաբկիր համայնքի Ահարոնյան 2/2 հասցեում տեղի կունենա «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի բացման արարողությունը:
Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի լրատվական ծառայությունից, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող երեխաների աջակցության կենտրոնը ծառայելու է ծնողներ ունեցող կամ ծնողազուրկ անապահով երեխաների համար:
«Նագգաշյան մանուկների տուն»-ը գործելու է Հայ Եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի, հայկական բարեգործական «Մեր Հույս» կազմակերպության (ԱՄՆ) և անհատ բարերարների աջակցությամբ: