Հ.Աբրահամյանը շնորհավորել է Ս.Սարգսյանին՝ ծննդյան 58-րդ տարեդարձի կապակցությամբ
Նմանատիպ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ծննդյան 58-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթել առողջություն, երջանկություն, աշխատանքային եռանդ: Ուղերձում մասնավորապես նշված է.
«Մեծարգո պարո՛ն Նախագահ,
Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 58-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ձեր առաջնորդությամբ, Ձեր կատարած նպատակային ու վճռական քայլերի շնորհիվ մեր երկիրը ներքին ու արտաքին քաղաքականության բնագավառներում շարունակում է արձանագրել տեսանելի առաջընթաց և, որ ամենակարևորն է, ամուր հիմք է ստեղծվել հանրապետության կայուն զարգացման համար:
Համբերատարությունը, հետևողականությունը, պետական գործչի Ձեր փորձն ու ունակությունները վստահության ու ապահովության միջավայր են ձևավորում մեր հասարակության մեջ’ ամրապնդելով հավատը վաղվա օրվա հանդեպ: Այդ մասին են փաստում նաև վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Պարո՛ն Նախագահ, մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, աշխատանքային եռանդ, ուժ ու կորով’ ի շահ Հայաստանի Հանրապետության, մեր ժողովրդի բարեկեցության և մեր ազգային իղձերի իրականացման»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում