Մարդասպանը մնում է մարդասպան

Ողբերգություն է տեղի ունեցել: Մահացել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: Մարդկանց բացարձակ մեծամասնության բողոքը, ցասումն ու պահանջները հասկանալի են: Մահացել է երիտասարդ սպա, դժբախտացել է ամբողջ մի ընտանիք, հերթական անգամ պարզ դարձավ, որ Վահեի փոխարեն կարող էր լինել ցանկացած քաղաքացի: Այս ամենը պարզ է և հասկանալի: Սակայն, այն ինչ տեղի է ունենում Facebook սոցիալական ցանցում, դուրս է ցանկացած տրամաբանության սահմաններից: Մի կողմ դնենք օգտատերերի էջերից հորդող անեծքը, ատելությունն ու նողկանքը: Դա էլ մի կերպ կարելի է հասկանալ: Բայց շահարկումե՞ր, ռեյտի՞նգ, ինքնագովա՞զդ: Ինչո՞վ են տարբերվում նման մարդիկ Վահեի մարդասպաններից: Որ խոսքով կամ «նկարո՞վ» են սպանում: Իսկ մտածե՞լ են արդյոք նրանք Վահեի հարազատների մասին: Մարդասպանը մնում է մարդասպան:

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում