Բ.Սահակյանը խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ է մաղթել Ս.Սարգսյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նույնպես շնորհավորական ուղերձէ հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ: Շնորհավորական նամակում ասվում է.

«Մեծարգո Սերժ Սարգսյան,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Ձեր գիտակցական կյանքի ողջ ընթացքում Դուք անմնացորդ ծառայել եք հայրենիքին ու հարազատ ժողովրդին, նրանց շահերի պաշտպանությանը, համազգային նպատակների ու ծրագրերի իրագործմանը: Դա ազգանպաստ մի առաքելություն է, որն այսօր էլ շարունակում եք հաջողությամբ իրականացնել՝ հանուն Մայր Հայաստանի զարգացման ու բարգավաճման:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ՝ ի փառս հայ ժողովրդի և նրա պայծառ ու լուսավոր ապագայի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում