Վիտալի Բալասանյան. «Վահե Ավետյանի սպանությունը մեր պետակաշինությանը նետված մարտահրավեր է»

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն իր ֆեյսբուքյան էջում Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ ցավակցել է նրա հարազատներին ու ընկերներին:

«Ծառայության բերումով ես անձամբ եմ ծանոթ Վահե Ավետյանին, որպես թեʹ զինծառայող, թեʹ բժիշկ: Թեև իր երիտասարդ տարիքին’ նա մեծ համբավ է ձեռք բերել և վստահ եմ, որ ինքը մեր բանակաշինության գործում դեռ մեծ դերակատարություն կունենար:

Խորը վշտով տեղեկացել եմ «Հարսնաքարի» դեպքին և ապա վրա հասած մահվան լուրին: Ցավակցում եմ Վահե Ավետյանի բոլոր հարազատներին, ծառայակից ընկերներին և ընդհանրապես մեր ամբողջ ժողովրդին: Այսպիսի դեպքերը անհանդուրժելի են և շատ վտանգավոր մեր հասարակության համար: Լուրջ մարտահրավեր է նետված մեր պետականաշինությանը: Վստահ եմ, որ ՀՀ իշխանությունները հետամուտ կլինեն մեղավորներին օրենքի առաջ կանգնեցնելուն»:

Վահե Ավետյանը ՊՆ բուժծառայության մայոր էր, Զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժնի վարիչ: Մահացել է հունիսի 17-ին Հարսնաքար ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկվելուց և շուրջ 13 օր կոմայի մեջ մնալուց հետո, հունիսի 29-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում