«Դարի պայմանագիր»: Ո՞վքեր են մեր հակառակորդի գործընկերները

20 տարի առաջ 1994թ-ի սեպտեմբերի 20-ին Բաքվի Գյուլիստան պալատում կնքվեց համաձայնագիր Ադրբեջանի կառավարության և արտերկյա կոնսորցիումների միջև, որը ստացավ «Դարի պայմանագիր» անվանումը: Այս պայմանագիրը շրջադարձային դարձավ Ադրբեջան-Արևմուտք հարաբերությունների համար, և ինչու չէ անուղղակի և ուղղակի ազդեցություն է ունենում Արցախյան հիմնախդնրի, Բաքվի նկատմամբ մինչ այժմ Արևմուտքի վարած մեղմ քաղաքականության վրա:

8 երկրների 12 նավթային կազմակերպությունները սկսեցին զբաղվել Կասպիցի ադրբեջանական հատված Ազերի-Չիրագ –Գյունեշլի շահագործմամբ:

«Դարի պայմանագիր»-ը ստորագրող 12 ընկերությունների թվում էին՝ ամերիկյան Amoco-ն, Unocal-ը, Pennzoil-ը, Exxon-ը, McDermott-ը, բրիտանական British Petroleum և Ramco-ն, նորվեգական Statoil-ը, ռուսական LUKoil-ը, թուրքական TPAO-ն, Delta Oil-ըև Սաուդյան Արաբիայի և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունները:

Այս պայմանագիրը հետագայում հնրավորություն տվեց ևս 26 պայմանագրերի ստորագրման համար, որին մասնակցեցին 19 երկրների 41 նավթային ընկերություններ:

995թ-ին սկսվեց Չիրագ-1 հին պլատֆորմի վերասարքավորումը:1997թ-ին սկսվeց Չիրագ նավթահանքավայրի շահագործումը: Իսկ 1999թ-ին ադրբեջանական նավթով բեռնված առաջին տանկերները ռուսական Նովոռոիսկ նավահանգստից ուղևորվեցին համաշխարհային շուկա: «Դարի պայմանագիր»-ը գործունեության ավելի մեծ հնարավորություն ստացավ 2006թ-ին հուլիսի 13-ին Բաքու-Թբիլիսի_Ջեհյան էներգետիկ միջանցքի բացումից հետո:

Համաձայն այդ պայմանագրի, ընդհանուր մաքուր շահույթի 80 տոկոսը պատկանում է ադրբեջանական կառավարությանը, իսկ մնացածը 20՝-ը մասնակից ընկերություններին:

«Դարի պայմանագիր»-ի կնքման 20-րդ տարեդարձին դրվում է նոր մեծամասշտաբ նախագծի Անդրանատոլական գազամուղի հիմքի գցման աշխատանքների սկիզբը:

Այս 20 տարիների ընթացքում պայմանագրին մասնակից ընկերությունների թվում փոփոխություններ են գրանցվել: Պայմանագրից դուրս են եկել McDermott և AIOC ընկերությունները, մտել է ճապոնական Itochu-ն, միավորվել են նավթային երկու հսկաներ British Petroleum-ը և Amoco-ն: Կոնսորցիումի մեջ մտավ ամերիկյան Mobil-ը, որը միավորվեց Exxon-ի հետ:

Հայտնվել են նաև նոր անուններ Devon Energy-ին, որը նախկին Pennzoil-ն էր, իսկ բրիտանական Ramco-ն 2000թ-ին իր մասնաբաժինը վաճառեց սաուդ-արաբական Delta Hess-ին: 2002թ-ին LUKoil-ն իր մասնաբաժինը վաճառեց INPEX-ին: Իսկ 2012թ-ին Hess Corporation-ը իր մասնաբաժինը վաճառեց հնդկական ONGC Videsh Ltd.-ին:

Ներկա պահին ԱՉԳ-ի մասնակիցների թվում են՝ BP – 35,78%, Chevron – 11,27%, Inpex – 10,96%, Itochu – 4,3%, ExxonMobil (8,0006%), ONGC Videsh Ltd (2,72%), SOCAR (11,65%), Statoil (8,56%) и турецкая TPAO (6,75%):

Հետևեք մեզ նաև Telegram-ում