Ուկրաինա, ծափահարություններ, բայց ոչ զենք

Հինգշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հանդես եկավ Կոնգրեսի երկու պալատների առջև և հանդիպեց ԱՄՆ-ի նախագահ Օբամայի հետ: Դա տեղի ուենցավ մեծ հրավառությամբ, սակայն ՈՒկրաինայի նախագահը տուն վերադարձավ դատարկ ձեռքերով:

Սպիտակ տունը հայտարարերեց, որ պատերազմի հետևանքով ավերված Արևելքին կտրամադրի 7 միլիոն դոլար: Դրա հետ մետե , ուկրաինական զինված ուժերին աջակցելու խնդրանքները մշտապես մերժվեցին, իսկ Պորոշենկոն առաջնահերթ դրա կարիքն ուներ:

Այս ամենը խոսում է քաղաքական ոչ կոմպետենտության մասին: Ինչպես նկատեց Պորոշենկոն, Ուկրաինան շնորհակալ է Ամերիկային տրամադրված վերմակների, գիշեային տեսողության ակնոցների և բանակային ուտեստների համար, սակայն պատերազմը վերմակներով չես հաղթի:

Պարոն Օբաման և եվրոպացիները վախենում են, որ զենքի տրամադրումը պրովակացիայի կենթրակի Պուտինին, կարծես թե նրան առիթ էր պետք մուտք գործելու համար:
Ուկրաինան ՆԱՏՕ-ից զենք, կործանիչ չի խնդրում, այլ նվազագույն օգնություն՝ հետախուզական անօդաչու թռչող սարքերի, հակատանկային միջոցների, հրազենային զենքի և ամերիկյան արբանյակային հետախուզական տվայլների տեսքով:

Կոնգրեսը կարող է օգնել Ուկրաինային: Դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեզը և հանրապետական սենատոր Բոբ Քորքերը օրինագիծ առաջ քաշեցին Ռուսաստանի դեմ խստացված սանկցիաների և ՈՒկրաինային 350 միլիոն դոլար տրամադրելու մասին:Եթե Կոնգրեսը ցանկանում է ինչ-որ բանի հասնել անցումային ընտրություններում, ապա պետք է ընդունի այդ օրենքը:

Ռուսական ընտրված զորքերը պատրաստ են մտնելու ՈՒկրաինա հարավից և հարավ-արևելքից: Ուկրաինական տնտեսությունն այս տարի կկրճատվի 7-10 տոկոսով, իսկ Ռուսաստանը դադարել է Ուկրաինային գազ մատակարարել և հսկողության տակ է վերցրել ածուխի պաշարները, նրանք գտնվում են Արևելքի ուժերի հսկողության տակ:
Կրեմլի ԶԼՄ-ը շարունակում են զարկել ռազմական թմբուկները: Որպեսզի կանխեն Պուտինի մուտքը ուկրաինական բանակը պետք է ավելի հզոր դառնա:
Արևմտյան օգնությունը կարող էր Պորոշենկոյին օգնել երկրի ներսում:

Երեքշաբթի օրը ուկրաինական խորհրդարանը երաշխավորեց Ռուսական հսկողության տակ գտնվող տարածքների հատուկ կարգավիճակը և խոստացավ տեղական ապստամբենրին ներում շնորհել:

Մոսկվային հաճոյանալու համար Ուկրաինան համաձայնեց նաև հետաձգել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի գործողության մեջ մտնելը: Իսկ ուկրաինացիներրը հեղափոխություն արեցին, որպեսզի ստիպեին իրենց առաջնորդներին կատարել խոստումները և շարժվել դեպի Եվրոպա: Այդ պատճառով էլ նման զիջումները հարվածում են Պորոշենկոյի դիրքերին:

Պուտինը պատերազմում է, որպեսզի սպանի այդ փխրուն եվրոպական դեմոկրատին և ՈՒկրաինային մտցնել իր վերականգնող կայսրության կազմի մեջ: Սակայն Օբաման չի հասկանում, թե հենց ինչ է կանգնած այս ամենի հետևում: Նախորդ շաբաթ Մերիլենդում միջոցների ընտրության բանավեճի ժամանակ նա նկատեց. «Մենք շատ քիչ ենք Ուկրաինայի հետ առևտուր անում և աշխարհաքաղաքական տեսանկյունից այնտեղ ինչ կատարվում է մեզ համար ուղղակի սպառնալիք չէ»:

Հինգշաբթի օրը Պորոշենկոն անուղղակիորեն հակաճառեց այդ մտքին.
«Չնայած ուկրաինացիները մեռնում են՝ փրկելով իրենց երկիրը, պատերազմը, որտեղ կռվում են երիտասարդ ուկրաինացիները դա միայն Ուկրաինայի պատերազմը չէ: Դա Եվրոպայի և Ամերիկայի պատերազմն է: Դա ազատ աշխարհի պատերազմն է և հանուն ազատ աշխարհի պատերազմն է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում