ՌԴ-ն շարունակելու է աջակցել Հարավային Օսիային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է ուղարկել Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովին Անկախության տոնի կապակցությամբ:

Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:Պուտինը բարձր է գնահատել ռուս-հարավօսական հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության, բարիդրացիական հարևանության և փոխօգնության վրա: Նա նաև վստահություն է հայտնել, որ ապագայում կընդլայնվեն արգասաբեր երկկողմ համագրծակցությունը:

Ռուսաստանի նախագահը ընգծել է ՌԴ-ի պատրասակամությունը շարունակելու ակտիվ համագործակցությունը Հարավային Օսիայի կառավարությանը և ժողովրդի հետ՝ լուծելու սոցիալ-տնտեսական զարգացման, ազգային անվտանգության ապահովման խնդիրներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում