Մարգվելաշվիլին սպառնում է ցրել խորհրդարանը

Երկրում քաղաքական ճգնաժամի դեպքում Վրաստանի ղեկավարը կարող է արտահերթ դադարեցնել պառլամենտի գործունեությունը: Այդ մասին Իմեդի հեռուտաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

«Ես կգործեմ՝ ելնելով հստակ իրավիճակից:Դա իմ պարտականությունն է: Սուր քաղաքական ճգնաժամերի դեպքում երկրի ղեկավարը կարող է արձակել խորհրդարանը, սակայն ներկայումս Վրաստանում նման իրավիճակ չկա», – հայտարարել է վրացական պետության գլուխը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում