Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել Եվրանեսթի Հայաստանում կայանալիք ԽՎ-ին

Ադրբեջանը շարունակում է բոյկոտել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի նիստը Հայաստանում անցկացումը: Haqqin.az-ի փոխանցմամբ,  Եվրանեսթի ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը հայտարարել է, որ Ադրբեջանը չի մաս նակցելու վեհաժողովի նիստին:

Սուլեյմանովը հերթական անգամ որպես պատճառաբանություն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման բացակայությունը:

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նստաշրջանը տեղի կունենա Երևանում, 2015 թվականի առաջին եռամսյակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում