Սպիտակ շենքը ժամանակավորապես էվակուացվել է

ԱՄՆ-ի հատուկ ծառայության աշխատողները  որոշում են կայացրել ժամանակավորապես էվակուացնել Սպիտակ տան աշխատակիցներին, այն բանից հետո, երբ անծանոթը փորձել է մտնել շենքի ներս:

Դա տեղի է ունեցել, երբ Բարաք Օբաման հեռացել է ամառանոցային Կեմպ Դևիդ նստավայր:

Ականատեսների տվյալներով, անծանոթը փորձել է թռչել դարպասների վրայով և ուղևորվել Սպիտակն տան արևմտյան թև:

Հատուկ ծառայության աշխատակիցները հայտարարել են Սպիտակ տան և մոտակայքում ապրող աշխատակիցների էվակուացման մասին: Ներկա պահին Սպիտակ տանը կարգ ու կանոնը լիովին վերականգնված է:Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում