Ամերիկյան հետախուզություն. աշխարհում նոր կոնֆլիկտներ են սպասվում ջրային ռեսուրսների սակավությունից

Գլոբալ խնդիրների և սպառնալիքների ցուցակը հարստացել է ևս մեկով, թե ինչպես է կլիմայական փոփոխություններն ազդեցություն ունենում  միջազգային հարաբերությունների վրա: Մասնավորապես՝ ջրային ռեսուրսների անբավարարությունը կարող է նոր կոնֆլիկտներ հրահրել: Այսպիսի մռայլ կանխատեսում է կատարված սեպտեմբերի 16-ին հրապարկված ԱՄՆ-ի ազգային հետախուզության ռազմավարությունում:Այս մասին տեղեկացնում է Foreign Policy-ին:

Ազգային հետախոզության ռազմավարությունը մի փաստաթուղթ է, որտեղ արտացոլվում են ԱՄՆ-ի համար առկա բոլոր սպառնալիքները:Համաձայն այդ փաստաթղթի, խմելու ջրի պակասը մեծ վտանգ է ներկայացնում գլոբալ անվտանգության համար: Հատկապես մեծ ռիսկի են ենթարկված Չինաստանի, Բանգլադեշի, Հնդկաստանի, Նիդերլանդների, Պակիստանի, Ֆիլիպինների  և ԱՄՆ-ի բնակչությունը:

Խմելու ջրի պակասից տառապում են մի շարք զարգացող երկներ: Այդ պատրվակով հաճախ են առաջանում ներպետական կոնֆլիկտներ և միջպետական վեճեր: Վերջին 50 տարիների ընթացքում շուրջ 37 միջպետական կոնֆլիկտ է տեղի ունեցել ջրային ռեսուրսների պատճառով: Այդ ընթացքում էլ այս արժեքավոր ռեսուրսի վերաբեյալ 150-ից ավելի համաձայնագրեր են կնքվել: Պետությունները բարձր են գնահատում այդ համաձայնագրերը, քանի որ դա հնարավորություն է ընձեռում կայունություն  և միջազգային հարաբերությունների կանխատեսելիությունն ապահովել:

Հեղինակները նշում են, որ նման կոնֆլիկտների առաջացման ռիսկային գոտում են գտնվում 39 երկրներ, որոնց թվում է Ադրբեջանը, Լատվիան, Սլովակիան, Ուզբեկստանը, Ուկրաինան, Իսրայելը, Մոլդովան, Ռումինիան, Թուրքմենստանը:

Հարկ է ինչ-որ կերպ լուծել նաև Թուրքիայի և Սիրիայի, Թուրքիայի և Իրաքի, Իրաքի և Իրանի միջև ջրային ռեսուրսների շուրջ առկա հակասությունները: Քիչ հավանական է, որ դա հնարավոր կլինի լուծել խաղաղ ճանապարհով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում