ԵԽԽՎ նախագահը երկօրյա այցով կմեկնի Ադրբեջան

ԵԽԽՎ նախագահ ԱՆն Բրասերը սեպտեմբերի 22-24-ը պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան:

Ինչպես տեղեկացնում է ԵԽԽվ-ի պաշտոնական կայքը, իր այցի ընթացքում ԱՆՆ Բրասերը հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Միլլի մեջլիսի խոսնակ Օկտայ Ասադովի, ԱԳՆ-ի ղեկավար Էլմար Մամեդյարովի և այլ պաշտոնական անձանց հետ:

Հիշեցնենք, որ սա ԵԽԽՎ նախագահի երկրորդ պաշտոնական այցն է Ադրբեջան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում