Ջեբկիրություն, որը սարսափելի չափերի է հասնում. լուսանկարներ
Նմանատիպ
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է հեռուստահաղորդավար Արմեն Թադևոսյանի գրառմամբ և դիմել ՀՀ ԱԺ պատգամավորներից մի քանիսին.
Արմեն Թադևոսյանի գրառումը՝
«ՆԱԽԱԲԱՆ։ Այ ըստեղ են ասում, աչքս լույս։
2013 թվականի դեկտեմբերին ես ստացա գրություն, ըստ որի պետք է վճարեի 5000 դրամ, որպես տուգանք /կից ներկայացնում են գրությունը/։ Մի քանի օրից, ես վճարեցի այդ գումարը /կից ներկայացնում եմ վճարման անդորրագիրը/
Իսկ հիմա ԱՉՔՍ ԼՈՒՅՍ-ը))) 2014 թվականի սեպտեմբերի 17-ին, այսինքն համարյա 10 ամիս անց, ես ստանում եմ գրություն, ըստ որի հերիք չի պետք ա որպես տուգանք վճարեմ 30000 դրամ, մի հատ էլ պետք է ինձ պատկանող գույքի վրա արգելանք դնել 30000 դրամի չափով, որովհետև ես իփր չեմ մուծել /կից ներկայացնում եմ գրությունը/
Իսկ հիմա ԱՉՔՍ ԼՈՒՅՍ, բայց ուրիշ իմաստով)))
Բարեբախտաբար ինձ համար և դժբախտաբար չգիտեմ արդեն ում համար, ես այն մարդկանցից եմ, ով երբեք վճարման անդորրագիրը չի գցում և պահում է, ինչ վճարում էլ լինի /դա հետագայի համար եմ ասում/։
ՀԻՄԱ ՀԱՐՑ։ Ինչ՞ի համար ես պետք է կորցնեմ իմ ժամանակը ու գնամ էստեղ-ընտեղ։
ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐՑՍ ԿԱՄ ՀԱՐՑԸ ՎԵՐԱԴԱՐՆՈՒՄ է։ Խնդրում եմ, ֆեյսբուքի իմ իրավաբան ընկերներին արձագանքել և հուշել իմ հետագա քայլերը։ Ի՞նչ պետք է ես անեմ տվյալ պարագայում։
Եվ որպես ՎԵՐՋԱԲԱՆ։ Մենք բոլորս մահկանացու ենք, բայց վճարման անդորրագրերը, իմ դեպքում, անմահ են:»
Կարեն Քոչարյանի անդրադարձը՝
«Խոսքս ուզում եմ ուղղել մեր հարգարժան պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանին, Էդմոն Մարուքյանին և բոլոր նրանց, ովքեր սրտացավ են այս հարցի վերաբերյալ: Բացթողում կամ սխալմունք կարող է լինել բոլոր գործերում: Բայց երբ տեսնում ես, որ խնդիրը մասսայական բնույթ է կրում, համոզվում ես, որ սա պարզապես ՋԵԲԿԻՐՈւԹՅՈւՆ է, որը սարսափելի չափերի է հասնում: Այս խուլիգանների միակ հույսը նա է, որ մեր քաղաքացիները վճարման անդորրագրերը պահելու սովորություն չունեն: Իսկ այն դեպքերի համար, երբ անդորրագրերը պահված են, Ներողությունը կա ուկա: Հարգելի պատգամավորներ, բանկերին պատասխանատվության ենթարկելու մասին օրենքով, դուք կանխարգելեցիք ՀՀ քաղաքացիների հաշիվների վրա անօրինական արգելանք դնելու փաստերը: Դիմում եմ Ձեզ և խնդրում, որ մի օրենք էլ. մշակեք Ճանապարհային ոստիկանության, ԴԱՀԿ-ի և Սեքյուրիթի դրիմի սանձարձակությունները կանխարգելելու համար: Ես ներողություն եմ խնդրում բոլորից, որ Հայաստանի Անկախության օրն եմ բարձրացնում այս խնդիրը, բայց իրական Անկախության կարող ենք հասնել, նաև նման խնդիրներ լուծելով»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում