Իրանցիներն առաջարկում են վերաբացել Բաքու-Էնզել ծովային ռեյսը

Էնզելի ազատ տնտեսական գոտու ղեկավար Ռզա Մանսուրը տեղական լրատվամիջոցներին հայտարարել է, որ Իրանը հետաքրքված է Բաքվի և Էնզելի միջև ծովյաին ռեյսի վերաբացմամբ՝ նպատակ ունենալով զարգացնել երկու երկների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունները:

Նրա խոսքերով, դա կնպաստի երկու երկրների միջը զբոսաշրջության զարգացմանը:

Միաժամանակ Ռզա Մանսուրը կոչ է արել ադրբեջանական բիզնես ներդրողներին ներդրումներ կատարել Էնզելի ազատ առևտրի գոտում: Ներդրողների համար կապահովվի դյուրացված հարկային պայմաններ, կերաշխավորվի ֆինանասական միջոցների պահպանումը և ազատ տեղաշարժումը:

Հնարավոր համագործակցության պայմանները քննարկելու համար Էնզելի պատվիրակությունը նոյեմբերին կժամանի Բաքու: Այս մասին տեղեկացնում է Turan գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում