ԵԽԽՎ նախագահն Ադրբեջանում հանդիեպել է իրավապաշտպանների հետ

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող ԵԽԽՎ նախագահ Էնն Բրասսերը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայցուցիչների և իրավապաշտպանների հետ:

Ինչպես տեղեկացնում է Haqqin.az-ը, ՌԵԱԼ շարժման գործադիր քարտուղար Նատիկ Ջաֆարլին և հանդիպման այլ մասնակիցներ Բրասսերին տեղեկացրլ են Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի, քաղբանտարկյալների, քաղաքացիական հասարակության վրա ճնշումների, ՌԵԱԼ-ի առաջնորդ Իլհար Մամեդովի և Մուսավաթ կուսակցության փոխնախագահ Թաֆիկ Յաղուբլու, Լեյլա Յանուսի  ձերբակալությունների մասին:

Բրասսերը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և խոստացել է հարցը բարձրացնել երկրի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում